Հոկտեմբերի 04, 2023

Խաչերթ դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր

By Լուսինե ՇԱԴՅԱՆ Մայիսի 09, 2023 344

Այսօր՝ մայիսի 9-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Արցախի Պաշտպանության բանակի հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառովտեղի է ունեցել Խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր:

Խաչերթին մասնակցել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, կառավարության անդամներ, քաղաքացիներ:

Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի բնորոշմամբ՝ օրվա խորհուրդը մեր հաղթանակների վերաիմաստավորումն է:

«Որևէ պարտություն չի կարող ջնջել այն նվիրումն ու սերը, որը ժամանակին տվել են մեր հայրերն ու եղբայրները: Նախկին ոգևորությամբ չենք տոնում օրը, բայց միևնույն ժամանակ կարիք ունենք վերհիշելու ու գտնելու այն ուժի աղբյուրը, որի հիմքի վրա պետք է կերտենք ապագա հաղթանակները, իսկ այդ ուժի աղբյուրը կայանում է հավիտենության ժառանգորդներ դարձած տղաներին հավատարիմ մնալու մեջ»,- «Artsakhtert»-ի հետ ճեպազրույցում ասաց Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի և Լուսինե Շադյանի

Last modified on Երեքշաբթի, 09 Մայիսի 2023 08:54
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples