Դեկտեմբերի 06, 2023

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՐԱ­ՎԱ­ՅԻՆ ԹԵ­ՎՈՒՄ Ա­ՄԱ­ՌԱ­ՅԻՆ ՌԱԶ­ՄԱՐ­ՇԱ­ՎԻ ՄԱՐ­ՏԱ­ՎԱ­ՐԱ­ԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

By Սեպտեմբերի 12, 2022 86

(Սկիզբը՝ ԱԱ թիվ 30, 31, 33)

Հակառակորդի հենակետերի վնասազերծումը Կուբաթլուի (Որոտան) շրջանում

Ադրբեջանական բա­նա­կի ա­ռան­ձին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի և տե­ղի բնակ­չու­թյան կա­տա­ղի դի­մադ­րու­թյամբ հան­դերձ, հայ­կա­կան կազ­մա­վո­րում­նե­րը ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով՝ Ջաբ­րա­յի­լի, Գյու­լե­բիր­դի և Հա­գա­րի գե­տի ձա­խափ­նյա­կի կող­մե­րից խո­րա­ցան Կու­բաթ­լուի (Ո­րո­տան) շր­ջա­նի տա­րածք՝ վերջ­նան­պա­տակ ու­նե­նա­լով տի­րել հա­մա­նուն շրջ­կենտ­րո­նին։


Այս օ­պե­րա­ցիա­յի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված էր այն հան­գա­ման­քով, որ Կու­բաթ­լուի շր­ջա­նում ամ­րա­ցած հա­կա­ռա­կոր­դը մշ­տա­պես սպառ­նում էր Լա­չի­նի մի­ջանց­քի անվ­տան­գու­թյա­նը, կրա­կի տակ էր պա­հում Ստե­փա­նա­կերտ-Երևան ավ­տո­մայ­րու­ղին։ Զար­մա­նա­լիո­րեն այս փաս­տը չեն ու­րա­նում ան­գամ ադր­բե­ջան­ցի հե­ղի­նակ­նե­րը։ Այս­պես, օ­րի­նակ, Ջ. Ա­րաս­լըն գրել է. ՙԴրա­նով (օ­գոս­տո­սի 31-ին Կու­բաթ­լու շրջ­կենտ­րո­նին տի­րե­լով.- Մ. Հ.) վե­րաց­վեց լա­չի­նյան մի­ջանցքն ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի կող­մից շր­ջա­փա­կե­լու մեկ և կես տար­վա ըն­թաց­քում պահ­պան­ված սպառ­նա­լի­քը՚։ Ձգ­տե­լով ա­պա­հո­վել ԼՂՀ հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի լիա­կա­տար անվ­տան­գու­թյու­նը՝ Ի­ՊՈՒ-ը հա­կա­հար­ձակ­ման ան­ցան՝ օ­պե­րա­տիվ-մար­տա­վա­րա­կան խն­դիր ու­նե­նա­լով ջախ­ջա­խել Ադր­բե­ջա­նի ԶՈՒ Կու­բաթ­լուի խմ­բա­վո­րու­մը, և ամս­վա վեր­ջին օ­րը վնա­սա­զեր­ծե­ցին Կու­բաթ­լու շրջ­կենտ­րո­նը։
Ընդ­հան­րաց­նե­լով վե­րո­հի­շյալ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ոչ գաղտ­նի տվյալ­նե­րը՝ կա­րող ենք փաս­տել, որ Հադ­րու­թի շր­ջա­նի բռ­նա­զավթ­ված մա­սի ա­զա­տագր­ման, Ֆի­զու­լու (Վա­րան­դա), Ջաբ­րա­յի­լի, Կու­բաթ­լուի շր­ջան­նե­րի կրա­կա­կե­տե­րի ճնշ­ման օ­գոս­տո­սյան օ­պե­րա­ցիան ռազ­մա­քա­ղա­քա­կան մեծ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցավ։ Վե­րաց­վեց ԼՂՀ հա­րա­վարևե­լյան ու հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի, ինչ­պես նաև Ստե­փա­նա­կերտ-Գո­րիս ավ­տո­մայ­րու­ղու վրա կախ­ված մշ­տա­կան սպառ­նա­լի­քը, վնա­սա­զերծ­վե­ցին Ֆի­զու­լու, Ջաբ­րա­յի­լի, Կու­բաթ­լուի ռազ­մա­կա­յան­նե­րը, ջախ­ջա­խիչ պար­տու­թյան մատն­վե­ցին հա­մա­նուն շր­ջան­նե­րում կու­տակ­ված թշ­նա­մա­կան խմ­բա­վո­րում­նե­րը, Ար­ցա­խի շուրջ ընդ­լայն­վեց անվ­տան­գու­թյան գո­տին և Ի­ՊՈՒ-ը հաս­տատ­վե­ցին նպաս­տա­վոր բնագ­ծե­րում։ Ռազ­մա­կան ու բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան հար­ված­ներ ստա­ցած Ադր­բե­ջա­նը ստիպ­ված էր հա­մա­ձայ­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ նս­տե­լու ռու­սա­կան ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րին։
ԼՂՀ Ի­ՊՈՒ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, հե­տապն­դե­լով ճո­ղոպ­րող թշ­նա­մուն, կանգ ա­ռան Ի­րա­նի սահ­մա­նից մի քա­նի կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա, ին­չը նշա­նա­կում էր, որ ի­րա­կա­նու­թյուն էր դառ­նում ռազ­մա­ճա­կա­տի գի­ծը կար­ճե­լու մտահ­ղա­ցու­մը։
Հադ­րու­թի շր­ջա­նի ա­զա­տագր­ման, Ֆի­զու­լու, Ջաբ­րա­յի­լի, Կու­բաթ­լուի շր­ջան­նե­րի կրա­կա­կե­տե­րի ճնշ­ման օ­գոս­տո­սյան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ըն­թաց­քում հայ հրե­տա­նա­վոր­նե­րը գոր­ծե­ցին բա­վա­կան հու­սա­լի և հիմ­նա­կա­նում լու­ծե­ցին ա­ռա­ջադր­ված խն­դիր­նե­րը։ Ար­ցա­խի Ի­ՊՈՒ հրե­տա­նա­յին մի­ջոց­նե­րից նշա­նա­կե­տե­րի դի­պուկ խոց­ման հետևան­քով հա­կա­ռա­կոր­դը դիր­քե­րում թող­նում էր տեխ­նի­կա, զենք ու զի­նամ­թերք, ու ճո­ղոպ­րում։ Ա­րագ զար­գա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ու­շի-ու­շով հետևող տե­րու­թյուն­նե­րը խու­ճա­պի էին մատն­վել։ ՀՀ-ում հա­վա­տար­մագր­ված օ­տա­րերկ­րյա ո­րոշ դես­պան­ներ ի­րենց պե­տու­թյուն­նե­րի բո­ղոքն էին հայտ­նում, սպառ­նա­լիք­ներ կար­դում։ Թուր­քիա­յում կո­չեր հն­չե­ցին Հա­յաս­տա­նը ռմ­բա­հա­րե­լու, ա­սել է թե` ինք­նիշ­խան պե­տու­թյան վրա զին­ված նա­խա­հար­ձա­կում ձեռ­նար­կե­լու մա­սին։ Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նա­մերձ գո­տու ամ­բողջ եր­կայն­քով կենտ­րո­նաց­վե­ցին թուր­քա­կան 3-րդ դաշ­տա­յին բա­նա­կի 8-րդ և 9-րդ բա­նա­կա­յին կոր­պուս­նե­րը, մար­տա­կան լրիվ պատ­րաս­տու­թյան բեր­վեց օ­դու­ժը, ռու­սա­կան 127-րդ մո­տոհ­րաձ­գա­յին դի­վի­զիա­յի տե­ղա­կայ­ման վայ­րի (Գյում­րի) ուղ­ղու­թյամբ կենտ­րո­նաց­վե­ցին 12-րդ և 13-րդ մե­քե­նա­յաց­ված բրի­գադ­նե­րը։ Ի պա­տաս­խան՝ Ան­դր­կով­կա­սյան ռու­սա­կան զո­րախմ­բի հրա­մա­նա­տա­րու­թյունն սկ­սեց 127-րդ մո­տոհ­րաձ­գա­յին դի­վի­զիա­յի հրա­մա­նա­տա­րաշ­տա­բա­յին զո­րա­վար­ժու­թյուն­ներ՝ Հա­յաս­տա­նի տա­րածք թուր­քա­կան ագ­րե­սիա­յի կա­սեց­ման խն­դիր­նե­րի ճշգրտ­մամբ։ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը հա­մալ­րեց ու լիա­կա­տար մար­տա­կան պատ­րաս­տու­թյան բե­րեց սահ­մա­նի եր­կա­րու­թյամբ ձգ­ված կազ­մա­վո­րում­նե­րը, սկ­սեց զո­րա­վար­ժու­թյուն­ներ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տու ան­մի­ջա­կան հարևա­նու­թյամբ։ Այլևս պատ­մու­թյան գիրկն էր ան­ցել մեր ազ­գա­յին ու պե­տա­կան շա­հե­րը ոտ­նա­կոխ ա­նե­լու այլ տե­րու­թյուն­նե­րի ա­մո­թա­լի գոր­ծե­լա­կեր­պը, այլևս հայ ժո­ղո­վուր­դը չէր հան­դուր­ժե­լու դի­վա­նա­գետ­նե­րի կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րը և իր վճ­ռա­կան խոսքն ա­սե­լու էր հաղ­թա­կան զեն­քի լեզ­վով՝ կանգ­նեց­նե­լով հա­կա­ռա­կորդ­նե­րին կա­տար­ված փաս­տի ա­ռաջ։ Փոր­ձը ցույց է տա­լիս, որ միայն այս կերպ կա­րող էր վե­րա­կան­գն­վել պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը։

Ռու­սաս­տա­նի ԱԳՆ միջ­նոր­դու­թյամբ, օ­գոս­տո­սի 31-ի հետ­մի­ջօ­րեին ԼՂՀ և Ադր­բե­ջա­նի պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի միջև ստո­րագր­վեց հրա­դա­դա­րի հա­մա­ձայ­նա­գիր, որն ու­ժի մեջ պի­տի մնար մինչև սեպ­տեմ­բե­րի 10-ը նե­րա­ռյալ, իսկ այդ ըն­թաց­քում պետք է հան­դի­պեին եր­կու հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, սա­կայն հիմ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մնա­ցին թղ­թի վրա՝ Ադր­բե­ջա­նի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով։
Եզրակացություն
Այս­պի­սով, 1993թ. օ­գոս­տո­սին Ար­ցա­խի Ի­ՊՈՒ ձեռ­նար­կած օ­պե­րա­ցիա­նե­րը հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի եր­կայն­քով և հա­կա­ռա­կոր­դի ռազ­մա­կան հե­նա­դաշ­տե­րի վնա­սա­զեր­ծու­մը Ջաբ­րա­յի­լի, Ֆի­զու­լու և Կու­բաթ­լուի շր­ջան­նե­րում ու­նե­ցան ռազ­մա­քա­ղա­քա­կան կարևոր նշա­նա­կու­թյուն ինչ­պես մեր հան­րա­պե­տու­թյան անվ­տան­գու­թյան ու պաշտ­պա­նու­նա­կու­թյան բարձ­րաց­ման, այն­պես էլ զին­ված ու­ժե­րի շի­նա­րա­րու­թյան հա­մար։ Այդ օ­պե­րա­ցիա­նե­րի վե­րաի­մաս­տա­վո­րու­մը կա­րող է նշա­նա­կա­լիո­րեն հարս­տաց­նել Ար­ցա­խում կի­րառ­ված ռազ­մար­վես­տի ա­ռան­ձին տար­րերն ընդ­հան­րաց­նող պատ­մու­թյու­նը և ոչ հե­ռու ան­ցյա­լի փոր­ձով նոր ի­մաստ հա­ղոր­դել ագ­րե­սիվ հա­կա­ռա­կոր­դին կան­խիչ հար­ված­նե­րով խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րե­լու ռազ­մա­վա­րու­թյա­նը։

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
պահեստազորի մայոր,
«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար

լուսանկարները՝
Կարեն Գևորգյանի
և Վյաչեսլավ Ավանեսյանի (Գրաֆ)

Last modified on Երկուշաբթի, 12 Սեպտեմբերի 2022 08:39
Նորեկ Գասպարյան

Գործադիր տնօրեն - գլխավոր խմբագիր

 

 

1959-ին եմ ծնվել, նոյեմբերի 7-ին, Արցախ աշխարհում։ Ամենաանմեղ, այսինքն՝ մանկության օրերս շարել եմ Շուշիի նեղլիկ փողոցներում, քարոտ նրբանցքներում, գունավոր տանիքներին ու կամարակապ դարպասների առաջ։

  Բանասիրական կրթություն եմ ստացել։ Իսկ գրել սկսել եմ 15 տարեկանից և մինչ օրս հասցրել եմ գրել ընդամենը տասներկու գիրք, մեկը՝ մի քիչ լավ, մեկը՝ մի քիչ վատ, բայց բոլորն էլ, կարծում եմ, անկեղծ։ Մտադիր եմ գրել մի քանիսը ևս, և բանաստեղծություն, և պատմվածք, որը հաջողվի։ 

Նաև լրագրությամբ եմ զբաղվում։ Վաստակավոր լրագրող եմ։ Տասնյակ փաստավավերագրական հեռուստաֆիլմերի հեղինակ եմ։
Համոզված եմ, որ հայրենասիրությունը պատերազմից հետո վերածվել է հայրենապաշտության։

norek@artsakhtert.com

© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples