Դեկտեմբերի 06, 2023

Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի նկատմամբ սպառնալիքների դեպքում ԱՄՆ- ն անգործություն չի ցուցաբերի

ԱՄՆ-ն մի կողմ քաշված չի մնա, եթե Իսրայելին ուղղված նոր սպառնալիքներ հայտնվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման նախազգուշացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արել է Թել Ավիվում կարճատև ելույթի ժամանակ՝ Իսրայել կատարած համերաշխության արտակարգ այցից հետո։

ԱՄՆ նախագահը  զուգահեռներ է անցկացրել պաղեստինյան արմատականների գործողությունների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների, ինչպես նաև Հոլոքոստի միջև։

 «Մենք նորից մի կողմ  չենք կանգնելու և ոչինչ չանենք՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ երբեք», - ընդգծել է Բայդենը։

© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples