Դեկտեմբերի 06, 2023

Իսրայելական ռազմական ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին։

«Արմենպրես»--ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին  հայտնել Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

«Ներկայումս Իսրայելի պաշտպանության ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքում, մանրամասները կհետևեն», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Լիբանանից Իսրայելի տարածք ներխուժած մի քանի զինված անձանց լիկվիդացնելու  մասին։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները հայտնել են  Լիբանանից դեպի Իսրայելի տարածք ականանետային երկու արկ արձակելու մասին, որոնցից մեկը չի հատել սահմանը։

Նախորդած մեկ այլ հաղորդագրության համաձայն էլ՝ օդային տագնապի ազդանշաններ են հնչել  երկրի հյուսիսում գտնվող մի քանի բնակավայրերում, որոնք գտնվում են Լիբանանի սահմանի մոտ։

Last modified on Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2023 14:50
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples