Դեկտեմբերի 06, 2023

Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման ժամկետը․ ՏԱՍՍ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական ​​աղբյուրին։ 

«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը․ հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման կոնկրետ ժամկետներ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու տևողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ ևս հինգ տարով, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

Last modified on Ուրբաթ, 06 Հոկտեմբերի 2023 09:46
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples