Դեկտեմբերի 06, 2023

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԱՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ, ԺԱՄԸ՝ 11:00-ԻՆ,

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՇԵՆՔՈՒՄ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ք. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԱԲՈՎՅԱՆ 50 ՇԵՆՔ 

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 55 հրամանով օտարման է ներկայացվում պետական մարմիններին ամրացված և պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն ցանկի:

            Յուրաքանչյուր լոտի (գույքային միավորի) աճուրդը սկսվում է նախորդ լոտի աճուրդն ավարտելուց հետո:

            «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն, գնորդը տրանսպորտային միջոցի ձեռքբերման դեպքում պարտավոր է գրանցել սեփականության իրավունքը ճանապարհային ոստիկանությունում՝ գործարքը ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում: Գնորդը գույքը գրանցելուց հետո պարտավոր է սեփականության իրավունքի պատճենը ներկայացնի լիազոր մարմին:

            Մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրվա ժամը 17:00-ն (աշխատնքային օրեր) ընկած ժամանակահատվածում` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչություն՝ 047 94-09-03, +374 97 28-52-85 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-18:00-ը:

             ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 55 հրամանով սահմանված գնորդը (հաղթող ճանաչված մասնակիցը)՝

- պարտավորվում է գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը վճարել գույքի գնի վճարման համար սահմանված ժամկետում` 10 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով «Արցախբանկ» ՓԲԸ գտնվող ԱՀ կենտրոնական գանձապետարանի N 2230010173400 հաշվի N 915013005011 ենթահաշվին: 

- պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարները: 

            Աճուրդները կանցկացվեն դասական (գնի ավելացման) եղանակով:

            Աճուրդներին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդին մասնակցության հայտերի ու փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը՝ աճուրդի բացմանը նախորդող օրվա ժամը 17:00-ը աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել (հասցեն` ԱՀ ք. Ստեփանակերտ փողոց Աբովյան 50 շենք) անհրաժեշտ փաստաթղթեր:

          Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

     - աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝ գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը,

- աճուրդի մասնակցության վճարը 1000 դրամը, գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից չի վերադարձվում. 

     - անձնագիրը, իրավաբանական անձինք և համայնքները՝ նաև հիմնադրի (համայնքի ղեկավարի)  աճուրդին մասնակցելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը (նշելով յուրաքանչյուր նախընտրած լոտի համարը), ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար):

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական (ներ): 

Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

            Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: 

            Աճուրդի դիտորդի տոմսերը վաճառվում են` աճուրդային հանձնաժողովի կողմից ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

            Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

            Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է հերթական համար, ինչպես նաև հայտարարում է վաճառվող լոտի քայլի չափը, որը կազմում է դրա մեկնարկային գնի առնվազն 5 տոկոսը:

            Աճուրդները վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը:  Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից (գնորդ): Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

          Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը (գնորդը) տեղում վճարում է իր կողմից առաջարկված գնի 5 տոկոսը և ստորագրում արձանագրությունը աճուրդի արդյունքների մասին:  Հաղթող ճանաչված  մասնակիցը (գնորդը) արձանագրության ստորագրման օրվանից  սկսած 10 օրյա ժամկետում պարտավոր է  վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը և տեղում վճարված առաջարկված գնի 5 տոկոսը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով  վճարումը հավաստող անդորրագրերը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից և տեղում վճարված առաջարկված գնի 5 տոկոսից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:

            Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը բազային նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:

            Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս`                           10 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմելուց հետո: 

            Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդային  հանձնաժովին` հեռ. 047 94-09-03, (097) 28-52-85, կամ դիմել ԱՀ ք. Ստեփանակերտ փողոց Աբովյան 50 շենք: 

            Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը: 

Last modified on Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023 11:19
© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples