Թափուր պաշտոն զբաղեցնելու մասին  

 

    

Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգի` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի մեկ թափուր տեղի համալրման համար 2023 թվականի օգոստոսի 14-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու:

2023 թվականի օգոստոսի 31-ին անցկացված մրցույթում հանձնաժողովը հաղթող է ճանաչել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սամվելի Մկրտչյանին:

Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգը՝ հանձնաժողովն իր կատարած ընտրության վերաբերյալ գրավոր հիմնավորում է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանին` մրցույթում հաղթած թեկնածուին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու համար:

Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի օգոստոսի 31-ի հրամանագրով Մարինե Մկրտչյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:

   

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

© 2017 News247 All Rights Reserved. Designed By Tripples